ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ Իտալիայի հավաքականը լքել է երկու ֆուտբոլիստ։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, պաշտպաններ Ռիկարդո Կալաֆիորին և Անդրեա Կամբիազոն չեն կարողանա օգնել թիմին Գերմանիայի հետ պատասխան խաղում։ Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքների պատճառով վերադարձել են իրենց ակումբ։
Աղբյուրի համաձայն՝ Կալաֆիորին առաջին խաղում ծնկի վնասվածք է ստացել, իսկ Կամբիազոն Գերմանիայի դեմ առաջին հանդիպմանը ևս չի մասնակցել՝ կոճի վնասվածքի պատճառով։ Սպասվում էր, որ «Յուվենտուսի» եզրային պաշտպանը պատասխան հանդիպման ժամանակ կվերականգնվի, սակայն դա տեղի չունեցավ։
Մարտի 20-ին Միլանում կայացել է Իտալիայի և Գերմանիայի ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը և ավարտվել է գերմանացիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա կիրակի օրը՝ մարտի 23-ին, Դորտմունդում։