Մադրիդի «Ատլետիկոն» ՈՒԵՖԱ-ին բողոք է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների դեմ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում թիմերի միջև կայացած խաղից հետո (1:0, 11մ.՝ 2:4 ) իրենց պահվածքի համար: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոն» կցել է չորս տեսագրություն, որտեղ ցուցադրվում է «սերուցքայինների» ոչ պատշաճ պահվածքը։
Ընդգծվում է, որ այս տեսանյութերում երևում է, որ Անտոնիո Ռյուդիգերն ու Վինիսիուս Ժունիորը սադրիչ ժեստեր են անում «Ատլետիկոյի» երկրպագուների հասցեին։ Ուղարկվել են նաև տեսանյութեր, որտեղ պատկերված են Կիլիան Մբապեն, ով վիրավորական ժեստեր էր անում հակառակորդ խաղացողների նկատմամբ, և Դանիել Սեբալյոսը: