«Չելսիի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում։
Այս մասին հայտնում են Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Բիրմինգհեմի «Աստոն Վիլան», որի ղեկավարությունը ցանկանում է մշտական հիմունքներով ձեռք բերել պորտուգալացի հարձակվողին։
Տրանսֆերի գլխավոր խոչընդոտը Ֆելիքսի բարձր աշխատավարձն է։ Ժոաոյի վարձակալության պայմանագիրը ռոսոներիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը: