Լուչիանո Սպալետին մեկնաբանել է Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը Գերմանիայից կրած պարտությունը.
«Երբեմն մենք դուրս էինք գալիս հանդիպման ռիթմից, բայց Գերմանիայի հավաքականը միշտ հանդես էր գալիս կայուն, նույն մակարդակի վրա։ Հետո մի քանի իրավիճակներում սխալ ընտրություն կատարեցինք, որի համար վճարեցինք։ Հատկապես պատասխան գոլի հետ կապված դրվագում, երբ տուգանային հրապարակում ազատ ֆուտբոլիստ գտան։
Գերմանացի ֆուտբոլիստները շատ բարձրահասակ են, այդ պատճառով ես խաղադաշտ դուրս բերեցի Բելանովային։
Նրանք լավ են երկրորդ հարկում։ Բոլորը գիտեն, որ մենք չափազանց շատ գոլեր ենք բաց թողնում այդպիսի հարվածներից, բայց մենք աշխատում ենք դրա վրա։
Այնուամենայնիվ, դեռ դժվար է, երբ դիմակայում ես նման բարձրահասակ ու ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստներին։ Միևնույն ժամանակ, մենք պետք է զբաղվենք այդ հարցով»,- մեջբերում է Իտալիայի հավաքականի մարզիչին ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: