ՈւԵՖԱ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Դանիայի հավաքականը Կոպենհագենում ընդունեց Պորտուգալիայի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0: Խաղի միակ գոլը խփվեց 78-րդ րոպեին․ դանիացիների փայլուն գրոհի շնորհիվ գոլով աչքի ընկավ Ռասմուս Հոյլունդը։
Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը մարտի 23-ին է՝ Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում։