«Նոան» այսօր Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտում ընդունել է Քութայիսիի «Տորպեդոյին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Միակ գնդակը խաղի 78-րդ րոպեին հեղինակել է Գրենիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում միմյանց հետ կմրցեն նաև Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականները: