Գրենադայի հավաքականի ավագ Դորել Պիերը կիսվել է Ռուսաստանի հավաքականի մակարդակի մասին իր կարծիքով:
Երեկ՝ մարտի 19-ին, Գրենադան Մոսկվայում կայացած ընկերական խաղում ջախջախիչ 0։5 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանի հավաքականից։
«Կարծում եմ՝ Ռուսաստանի հավաքականը կհաղթեր Ամերիկայում կայանալիք աշխարհի 2026 թվականի առաջնությունում, եթե մասնակցեր մրցաշարին: Նրանք շատ լավ թիմ ունե, մենք հինգ գոլ բաց թողեցինք։
Ռուսաստանի հավաքականը լավագույն խաղացողներով բարձրակարգ թիմ է։ Մենք դեռ շատ հեռու ենք այդ մակարդակից»,- ասել է Պիերը RB Sport-ին տված հարցազրույցում։
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարին քաղաքական դրդապատճառներով։