Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Դանիել Կարվախալը կիսվել է խաղադաշտում իր առաջին մարզումներից ստացած հույզերով։
«Հիմա, երբ ես աշխատում եմ խաղադաշտում, ավելի մոտ եմ զգում վերադառնալուն: Երբեք չէի մտածի, որ այսպիսի զգացողություն կունենամ շատ թեթև անհատական մարզումից հետո»,- ասել է Կարվախալը:
Կարվախալը հոկտեմբերի 5-ին Լա լիգայի 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (2:0) «պատռել է խաչաձև կապանները» և խաղադաշտը լքել պատգարակի օգնությամբ։ Իսպանացին վիրահատության էր ենթարկվել անցյալ տարվա հոկտեմբերին։