Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին ազդրի վնասվածքի պատճառով լքել է ազգային թիմի ճամբարը։ Մարտի վերջին իտալացիները ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկու հանդիպում կանցկացնեն Գերմանիայի հավաքականի հետ։
«Ռետեգին այսօր առավոտյան հետազոտության է ենթարկվել աջ ազդրի մկանային վնասվածքի պատճառով։ Բուժզննման արդյունքների հիման վրա որոշվել է, որ հարձակվողը չի կարողանա օգնել ազգային թիմին Գերմանիայի հետ հանդիպումներում»,- ասվում է Իտալիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Մատեո Ռետեգին 25 տարեկան է և «Ատալանտայում» հանդես է գալիս 2024 թվականից։ Նախկինում հարձակվողը հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Ջենոան» և «Բոկա Խունիորսը»: Իտալիայի հավաքականը մարտի 20-ին (տանը) և 23-ին (արտագնա) կխաղա Գերմանիայի հետ։