Ռուսաստանի հավաքականն առաջին անգամ կխաղա ռուսական ֆիրմային գնդակով Գրենադայի հետ ընկերական խաղում։ Այս մասին հայտնում է ՌՖՄ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 19-ին, Մոսկվայում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
«Մերիդիան. Ռուսաստանի ժամանակը» գնդակը ՌՖՄ տեխնիկական գործընկեր Jögel-ի կողմից ստեղծվել է պլաստիկի վերամշակման տեխնոլոգիայով։ Գնդակի մակերեսի վրա նշված են մեր երկրի 11 ժամային գոտիները՝ որպես խորհրդանիշ այն բանի, որ ֆուտբոլային խաղը Ռուսաստանում երբեք չի դադարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
2022 թվականի փետրվարին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի ազգային հավաքականը և Ռուսաստանի ֆուտբոլային ակումբները զրկվել են միջազգային մրցաշարերի մասնակցելու հնարավորությունից: