Գերմանիայի հավաքականը դիտարկում է Մյունխենի «Բավարիայի» փորձառու դարպասապահ Մանուել Նոյերին ԱԱ-2026-ի հայտացուցակ վերադարձնելու հնարավորությունը, հայտնում է Bild-ը։ 38-ամյա Նոյերը միջազգային կարիերան ավարտել է 2024 թվականին։
Ըստ աղբյուրի, Մանուելի հնարավոր վերադարձը կախված կլինի «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի մարզավիճակից։ Եթե կատալոնացիների դարպասապահը վնասվածքից հետո վերադառնա լավագույն մարզավիճակի, ապա Նոյերի կարիքը չի լինի:
38-ամյա Մանուել Նոյերը «Բավարիայի» հետ 11 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, հինգ անգամ՝ Գերմանիայի գավաթակիր և երկու անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող։ 2014 թվականին Գերմանիայի հավաքականի հետ նա դարձել է աշխարհի չեմպիոն։