Մադրիդի «Ռեալի» կանանց թիմը 2:0 հաշվով հաղթել է «Արսենալին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում՝ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան մարզադաշտում: «Արսենալի» լեգենդ Իան Ռայթը խաղադաշտը «խայտառակություն» է անվանել՝ նշելով, որ անձրևից հետո այն դարձել էր ցեխոտ և վատթարացրել խաղը: Այս մասին գրում է The Times-ը։
Խաղադաշտի վիճակն ազդել է խաղի վրա. Լեա Վիլյամսոնի սխալը հանգեցրել է առաջին գոլին, իսկ «Ռեալի» կիսապաշտպան Մելանի Լյուփոլցը ծնկի վնասվածք է ստացել: Ռայթը Instagram-ում գրել է, որ խաղադաշտն «ավելի վատն է, քան Դերբիի մարզադաշտը»՝ ընդգծելով կանանց ֆուտբոլում պայմանների բարելավման անհրաժեշտությունը:
«Ռեալը» հարմարվել է պայմաններին և երկրորդ գոլը խփել 82-րդ րոպեին: «Արսենալը» պետք է հաղթահարի 2 գոլի տարբերությունը պատասխան խաղում՝ «Էմիրեյթսում», որտեղ խաղադաշտը, անկասկած, ավելի լավ կլինի:
«Ռեալի» կանանց թիմը չի օգտագործում «Սանտյագո Բեռնաբեուն», քանի որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ դա հնարավոր կլինի միայն առաջնություն հաղթելու դեպքում: Խաղից հետո «Ռեալից» և ՈւԵՖԱ-ից մեկնաբանություն է պահանջվել: