«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը դիտարկում է MLS-ի ակումբ տեղափոխվելու հնարավորությունը՝ չնայած Սաուդյան Արաբիայի առաջարկին, հաղորդում է Get French Football News-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Հիլալը» նախնական առաջարկ է արել «Լիվերպուլին» Վան Դեյկի տրանսֆերի համար, որի արժեքը կազմում է ավելի քան 20 միլիոն եվրո:
Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։
Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։