ՌՊԼ-ի 21-րդ տուրի «Սպարտակ»-«Զենիթ» խաղից հետո իրավապահների կողմից առնվազն 10 երկրպագու է ձերբակալվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Խաղը կայացել է մարտի 16-ին Մոսկվայի «Լուկոյլ Արենա» մարզադաշտում և ավարտվել է «Սպարտակի»՝ 2:1 հաշվով հաղթանակով։ Խաղի ընթացքում մայրաքաղաքային թիմի երկրպագուների տրիբունաներում ծխային ռումբեր են վառվել։
Մոսկվայի Տուշինսկի դատարանը հաղորդումներ է ստացել վարչական իրավախախտման մասին, այն է՝ պաշտոնական մարզական մրցումների ժամանակ հանդիսատեսի վարքագծի կանոնների խախտման մասին։
Մեղավոր ճանաչվածներին սպառնում է մինչև 10 հազար ռուբլի տուգանք կամ պարտադիր աշխատանք՝ 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով սպորտային միջոցառումներին մասնակցելու արգելքով։