Բուլղարիայում զավեշտալի դեպք է տեղի ունեցել:
«Արդա» և «Լևսկի» ակումբների խաղից առաջ կազմակերպվել էր մեկ րոպե լռություն՝ ի պատիվ «Արդայի» լեգենդ Պետկո Գանչևի, որի մասին սխալմամբ տարածվել էր մահվան տեղեկություն։
Սակայն հանդիպման ընթացքում պարզվեց, որ Գանչևը ողջ է: «Արդա» ակումբը հետագայում հայտարարեց, որ տեղեկությունը սխալ է և ներողություն խնդրեց Գանչևից և նրա ընտանիքից՝ մաղթելով առողջություն ու երկար տարիների կյանք։
Մրցող թիմերի միջև կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1։