Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE) հայտարարությամբ աջակցել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի այն պնդումը, որ ֆուտբոլիստները պետք է ունենան նվազագույնը 72 ժամ հանգստի ժամանակ խաղերի միջև՝ ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու համար: Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
AFE-ն նշել է, որ այս սկզբունքը նաև նշված է FIFPRO-ի կողմից՝ որպես առողջության պահպանման կարևոր չափանիշ: Ասոցիացիան 2020 թվականին համաձայնության էր եկել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) և Լա Լիգայի հետ՝ սահմանելով նվազագույն 72 ժամ հանգստի ժամանակ:
Բացի «Ռեալից», նաև «Ռեալ Սոսյեդադի», «Ատլետիկի» և «Բետիսի» ֆուտբոլիստները չեն ունեցել բավարար հանգիստ՝ իրենց եվրոգավաթային հանդիպումների և Լա Լիգայի հաջորդ խաղերի միջև, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում AFE-ի կողմից՝ ֆուտբոլիստների առողջության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։