Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Բարսելոնայից» կրած 2:4 հաշվով պարտությունը Լա Լիգայում.
«Շնորհավորում եմ մրցակցին: Նրան ուղեկցեց հաջողությունը, որը մեզ էլ պետք կլիներ: Մենք չօգտագործեցինք հակագրոհները, թեև պետք է դա անեինք: «Բարսելոնան» ուժեղ թիմ է, ես նրանց շնորհավորում եմ: Մեզ անհրաժեշտ է շարունակել աշխատել:
Կարծում եմ՝ մենք հոգնածության նշաններ չունեինք, փոխարինումներից էներգիա էինք ստանում: Դե Պոլը մեծ ջանքեր գործադրեց, Խուլիանը վատ էր զգում իրեն, ջերմություն ուներ, բայց խաղաց: Ես չեմ կարող ավելին պահանջել:
Չեմ կարծում, որ հաշիվը կարող էր մնալ 2:0: Մրցակիցը օգտագործեց պահը և կրճատեց տարբերությունը, իսկ «Բարսելոնայի» նման հզոր ու լավ թիմի համար դա լրացուցիչ խթան է, վստահության չափաբաժին: Մրցակիցը մտնում է վախի գոտու մեջ։ Հակագրոհը չի հաջողվում՝ և արդեն հաշիվը 2:2 է:
Թիմը վերջին խաղերում պայքարում է: Մեզ հաղթանակ է պետք: Ունենք լավ հնարավորություն՝ կրկին Իսպանիայի գավաթի եզրափակիչ դուրս գալու: Դժվար է լինելու: Մենք կպայքարենք մինչև վերջ:
Լա Լիգայում դեռ 10 տուր է մնացել, և «Ռեալին» ու «Բարսելոնային» դեռ պետք է հանդիպել: Եթե վերջին 5 տուրում շանս ունենանք, կանենք ամեն ինչ՝ նպատակին հասնելու համար», – Սիմեոնեի խոսքն է մեջբերում AS-ը։