Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ այսօր՝ մարտի 16-ին, Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպման մասին։
Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 00:00-ին:
«Մենք անհանգիստ ենք: Պետք է խաղանք փայլուն թիմի դեմ: Նրանք այս շաբաթ շատ լավ խաղացին, և, իհարկե, մենք պետք է բարձր մակարդակով խաղանք, որպեսզի նրանց համար խնդիրներ առաջացնենք»,- ասել է Սիմեոնեն նախախաղային մամուլի ասուլիսում։
Պրիմերայի 26 հանդիպումներից հետո կատալոնական ակումբը 57 միավորով առաջին տեղում է։ Մադրիդյան թիմը 27 խաղում վաստակել է 56 միավոր։