Էնցո Մարեսկան խոսել է Կոնֆերենցիաների լիգայում հաղթելու իր ցանկության մասին։ «Չելսիի» մրցակիցը քառորդ եզրափակիչում «Լեգիան» է։
«Քառորդ եզրափակիչ դուրս գալը կարևոր է։ Այժմ խնդիրը հաջորդ փուլն է՝ կիսաեզրափակիչ։ Երկու հանդիպումների արդյունքներով մենք արժանի էինք քառորդ եզրափակիչ դուրս գալու։
Այս ակումբը նախկինում միշտ տիտղոսներ է նվաճել, և մենք պետք է շատ ջանք գործադրենք այս մրցաշրջանում մեր նպատակին հասնելու համար:
Մենք պետք է տիտղոս պարգևենք երկրպագուներին և ակումբին»,- ասել է «Չելսիի» մարզիչը TNT Sports-ի եթերում։