Մյունխենի «Բավարիան» հայտարարել է կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի հետ պայմանագիրը մինչև 2029 թվականը երկարաձգելու մասին: Գերմանական ակումբը համապատասխան հայտարարությունը հրապարակել է X սոցիալական ցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմիխը դիտարկում է ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը, սակայն գերմանացի ֆուտբոլիստի հիմնական ուշադրությունը մյունխենցիների հետ նոր պայմանագրի վրա էր:
Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Կիմիխը անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը նաև 11 խաղ և 5 գոլային փոխանցում է կատարել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: