Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին երեկ ընդունել էր Ղազախստանի ընտրանուն և հաղթել 4-2 հաշվով՝ զբաղեցնելով առաջին տեղն իր խմբում։ Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը։
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ներկայացնում է հանդիպման ֆոտոշարքն ու հաղթական էմոցիաները՝ լուսանկարներով:
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեծահասակների թիմային որևէ մարզաձև ներկայացնող առաջին թիմն է հայկական սպորտի պատմության ընթացքում, որը հասել է նման հաջողության։
Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 18-ից փետրվարի 8-ը և կանցկացվի միանգամից երկու երկրում՝ Լատվիայում (Ռիգա) և Լիտվայում (Կաունաս):
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված էր 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։
Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։