Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումից առաջ խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մասին։
Մադրիդյան երկու գրանդները կհանդիպեն չորեքշաբթի օրը։
«Իմ նմանություննե՞րն Անչելոտիի հետ.․․ Ես երկար ժամանակ ելույթ եմ ունեցել Իտալիայում, իսկ նա ծնվել է այնտեղ։ Մեզ միավորում է իտալական ֆուտբոլում ունեցած փորձը։
Ակնհայտ է, որ Անչելոտին ինձանից շատ ավելի լավն է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։