«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը պատմել է, թե ինչպես է ասել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին, որ պատրաստվում է դադարեցնել իրեն աշխատավարձ վճարել։
«Ես հանդիպեցի Ֆերգյուսոնին և ասացի նրան, որ ակումբն ավելի շատ է ծախսում, քան վաստակում է։
Ասացի, որ մենք ֆինանսական խնդիրներ կունենանք, և մենք չենք կարող մեզ թույլ տալ շարունակել նրան տարեկան 2 միլիոն ֆունտ վճարել», — Ռեթքլիֆի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ շոտլանդացին, ով նախկինում մարզել է «Մանչեսթեր Յունայթեդը», վերջին տարիներին աշխատել է ակումբում որպես դեսպան և ստացել է աշխատավարձ։