Իտալիայի առաջնության 28-րդ տուրի վերջին խաղում «Լացիոն» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ (1-1)։
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց հյուրերի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆլորիան Տովենը, որին 10 րոպե անց պատասխանեց հռոմեացիների իտալացի պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Այս խաղից հետո «Լացիոն» վաստակած միավորների քանակը հասցրեց 51-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։ «Ուդինեզեն» 40 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․