Հայաստանի Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրում «Նոան» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում այսօր մրցել է «Գանձասարի» հետ և երեք անպատասխան գնդակ է ուղարկել կապանյան թիմի դարպասը:
Հանդիպման հաշիվը խաղի 28-րդ րոպեին բացել է Գոռ Մանվելյանը, իսկ մինչև ընդմիջում՝ 39-րդ րոպեին, Ռուի Մոտայի թիմի առավելությունը կրկնաատկել է Գոնսալո Գրեգորիոն: Ընդ որում, վերջինիս խփած գնդակը հոբելյանական էր ակումբի համար։ Դա «Նոայի» համար 300-րդն էր Հայաստանի ներքին առաջնություններում, որոնցից 63-ը խփվել է այս մրցաշրջանում։ 28-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը 83-րդ րոպեին նաև դուբլ է ձևակերպել՝ խփելով իր 17-րդ գոլը ՀՊԼ ընթացիկ մրցաշրջանում:
Այս հաղթանակի շնորհիվ «Նոան» իր միավորների թիվը հասցրել է 49-ի և շարունակում է միանձնյա գլխավորել ՀՊԼ մրցաշարային աղյուսակը: «Գանձասարը», որն իր ակտիվում ընդամենը 2 միավոր ունի, շարունակում է եզրափակել աղյուսակը: