«Ալ-Կադիսիայի» դարպասապահ Կոեն Կաստելսը քննադատել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ, Բելգիայի հավաքականում իր խաղընկեր Տիբո Կուրտուայի՝ ազգային թիմ վերադառնալու որոշումը։ Տիբոն հրաժարվել էր խաղալ ազգային հավաքականում՝ վերջերս պաշտոնանկ արված Դոմենիկո Թեդեսկոյի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
«Նախ, ինձ տարօրինակ է թվում, որ Կուրտուան ինքն է որոշել վերադառնալ։ Տարօրինակ է նաև, որ մեր ֆեդերացիան ընդունեց դա և մտափոխվեց։ Ես հավատում եմ, որ բոլոր խաղացողները հավասար են, որ ոչ ոք չի կարող թիմից վեր լինել։ Սակայն ֆեդերացիան նրա համար պարզապես կարմիր գորգ է գցել։
Վերջերս լսեցի, որ նա խոսում էր Թեդեսկոյի հեռացման մասին։ Ինձ համար սա պարզապես ապացուցում է, որ Դոմենիկոն ճիշտ էր։ Կուրտուան ակնհայտորեն իրեն մեղավոր չի համարում: Չեմ կարծում, որ սա համապատասխանում է այն չափանիշներին ու արժեքներին, որոնք, կարծում եմ, անհրաժեշտ են թիմային սպորտում։ Եվ ես չեմ կարող լինել մի ֆեդերացիայի մաս, որը ներում է նման պահվածքը:
Այսօրվանից ես չեմ կարողանա խաղալ ազգային հավաքականում: Ես պարզապես չեմ կարող հանգիստ հոգով, հանգիստ խղճով գնալ հավաքական: Շատ ֆուտբոլիստներ նույնպես համաձայն չեն կատարվածի հետ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեն։ Եվ ես չեմ խոսում միայն Թեդեսկոյի ու Կուրտուայի հետ կապված իրավիճակի մասին: Այլ բաներ էլ կային, որոնք ինձ ցավ պատճառեցին», — մեջբերում է Կաստելսի խոսքերը MidMid Cadena SER փոդքաստը: