Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում «Խետաֆեն» սեփական հարկի տակ ընդունել է «Ատլետիկոյին» և 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել:
Հանդիպման առաջին գոլը խփվել է միայն 75-րդ րոպեին։ «Ատլետիկոյի» նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու բացել խաղի հաշիվը:
88-րդ րոպեին կոպիտ խախտման համար կարմիր քարտ է ստացել հյուրերի հարձակվող Անխել Կորեան: Վայրկյաններ անց «Խետաֆեի» ուրուոգվայցի կիսապաշտպան Մաուրո Արամբարին հավասարեցրել է հաշիվը։
90+2-րդ րոպեին Արամբարին առաջ է մղել «Խետաֆեին»:
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ատլետիկոն» երկրորդն է՝ իր ակտիվում ունենալով 56 միավոր: «Խետաֆեն» 33 միավորով 11-րդ տեղում է։ «Բարսելոնան» մեկ խաղ պակաս է անցկացրել և 57 միավորով առաջին տեղում է: