Կարլո Անչելոտին բարձր է գնահատել Ֆեդերիկո Վալվերդեի ելույթներն ու բազմակողմանիությունը։
«Նա լավ մարզավիճակում է: Ես գիտեմ, որ նրան ավելի քիչ հարմար է աջ եզրային կիսապաշտպանի դիրքում հանդես գալը:
Նրան շատ է դուր գալիս լինել կիսապաշտպան և աջ պաշտպան: Ապագայում նա կդառնա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Չնայած, նա արդեն լավագույններից է։
Կամ դու վազում ես, կամ արդյունք գրանցում: Եթե դուք չեք վազում և արդյունք չեք գրանցում, դա սխալ է: Կան ֆուտբոլիստներ, ովքեր այս ամենն անում են միաժամանակ: Վալվերդեն կարող է երկուսն էլ անել»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչին Marca-ն։