Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշում է կայացրել «արքայական» ակումբում իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Անչելոտին ցանկանում է հաջորդ մրցաշրջանում շարունակել աշխատանքը Մադրիդի «Ռեալում»: Աղբյուրի համաձայն, եթե «սերուցքայինները» հաղթեն Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում, ակումբի ղեկավարությունը կարող է Անչելոտիին պահել հաջորդ մրցաշրջանում։
Իտալացու գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ակումբում մարզչին պատրաստվում են փոխարինել Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյով։