Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական ոչ-ոքի խաղաց առաջնության հետնապահներից մեկի՝ «Ախմատի» հետ (1:1):
Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Նաիր Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը մոսկովյան թիմի կազմում մասնակցեցին հանդիպմանը։ Սևիկյանը փոխարինման մտավ խաղի 76-րդ րոպեին, իսկ Թիկնիզյանը ամբողջական հանդիպում անցկացրեց։
Այս խաղից հետո «երկաթուղայինները» վաստակած միավորների քանակը հացրեցին 37-ի և բարձրացան 4-րդ հորիզոնական։ «Ախմատը» 17 միավորով շարունակում է ընթանալ 14-րդ հորիզոնականում։
ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․