«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է այս ամառ վերակառուցել թիմի կազմը: Ակումբի օրակարգում առաջնահերթ խնդիրը հարձակման գծի ուժեղացումն է։
«Յունայթեդում» հետաքրքրված են «Քրիսթալ Փելասի» հարձակվող Ժան Ֆիլիպ Մատետայի ծառայություններով, հայտնում է Caughtoffside-ը:
Ակումբը նրան տեսնում է որպես Ռասմուս Հոյլունդի հնարավոր փոխարինողի, ով կարող է փոխել ակումբն ամռանը:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները ուշադիր հետևում էին Մատետայի ելույթներին վերջին հանդիպումներում։