Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցել է «Ռեալ Սոսիեդադի» հետ և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը:
Խաղի հաշիվը բացվել է միայն երկրորդ խաղակեսում, երբ 57-րդ րոպեին Ջոշուա Զիրկզեն գրավել է տանտերերի դարպասն՝ առաջ մղելով ՄՅՈՒ-ին:
Իսպանական թիմի կազմում հաշիվը հավասարեցրել է Միկել Օյարսաբալը՝ 70-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Օրվա մյուս խաղում «ԱԶ Ալկմարը» Նիդերլանդներում ընդունել է «Տոտենհեմին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Միակ գնդակը գրանցվել է ինքնագոլի արդյունքում. 18-րդ րոպեին լոնդոնցիների կազմում Լուկաս Բերգվալը գրավել է սեփական դարպասը:
ԵԼ 1/8 եզրափակչի շրջանակում շոտլանդական «Ռեյնջերսը» Ստամբուլում հյուրընկալվել է «Ֆեներբահչեին» և 3:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել, «Լիոնն» էլ նույն հաշվով արտագնա խաղում առավելության է հասել «Ստայուայի» նկատմամբ: