Փետրվարի արդյունքներով «Մանչեսթեր Սիթիի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը։ Այս մասին հայտնում է Անգլիայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը։
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների քվեարկության արդյունքում 21-ամյա ֆուտբոլիստը հաղթել է հարձակվող Էրլինգ Հոլանդին և պաշտպան Յոշկո Գվարդիոլին:
Փետրվարին Խուսանովը բոլոր մրցաշարերում «Սիթիի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ուզբեկ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել այս հունվարին «Լենսից»: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։