Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ծավալուն հարցազրույց է տվել Championat.com-ին, որի ընթացքում խոսել է նաև Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլում «Նոայի»՝ Լոնդոնի «Չելսիի» հետ արտագնա հանդիպման մասին։
2024 թվականի նոյեմբերին կայացած խաղում անգլիական ակումբը ավարտվել անգլիական ակումբի հաղթանակով՝ 8։0 հաշվով։
«Մենք խոսում ենք Անգլիայի լավագույն թիմերից մեկի մասին։ «Նոայի» խաղացողներից շատերն առաջին անգամ էին հանդես գալիս այս մակարդակով: Նույնիսկ 0:8-ն այս դեպքում աշխարհի վերջը չէ: Առաջին հերթին դա հնարավորություն է։ Իսկ «Չելսին» հաղթել է «Նոայից» շատ ավելի ուժեղ թիմերի՝ դարձյալ խոշոր հաշիվներով: Ամեն դեպքում, սա մի քայլ առաջ է թե՛ մեր, թե՛ խաղացողների, թե՛ ակումբների համար։
Այսուհետ հայկական թիմերն ավելի ու ավելի են ուժեղանալու։ Չպետք է մոռանալ, որ սա «Չելսին» էր, և ոչ, ասենք, «Բոլոնիան» կամ այլ միջին թիմ։ 65 հազար հանդիսական այս խաղում, սա նույնպես առաջին անգամ էր տեղի ունենում այդ հանդիպմանը մասնակցած «Նոայի» խաղացողներից շատերի կյանքում։ Հեշտ չէ, հավատացեք»,- ասել է հայ ֆուտբոլիստը: