«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Քենի Դալգլիշը դիմել է մերսիսայդյան ակումբի երկրպագուներին:
Ապրիլի 10-ին հայտնի էր դարձել, որ 69-ամյա շոտլանդացու մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Այսօր՝ ապրիլի 12-ին, Դալգլիշը դուրս է գրվել հիվանդանոցից.
«Շնորհակալ եմ բոլորին ձեր բարեմաղթանքների համար վերջին օրերի ընթացքում: Ուրախ եմ վերադառնալ տուն ընտանիքիս մոտ այն բանից հետո, երբ հիանալի օգնություն ստացա բժիշներից: Ես ու կինս կցանկանայինք մեծ շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին, ովքեր հոգ էին տանում իմ մասին ու շարունակում են անթիվ մարդկանց օգնել ամբողջ երկրում՝ այդ բարդ ժամանակաշրջանում:
Գիտեմ, որ հիմա արևը պայծառ շողում է, բայց բոլորիդ կոչ եմ անում մնալ տանը և հետևել իշխանությունների հրահանգներին: Սա, անկասկած, մեկս մյուսի մասին հոգ տանելու լավագույն միջոցն է: Այս պահից ի վեր մենք անհրաժեշտ ինքնամեկուսացման մեջ կլինենք՝ մյուսների կյանքը պաշտպանելու համար»,- Դալգլիշի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: