Հարձակվող Դուշան Վլահովիչն առաջիկա ամռանը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով TEAMtalk-ին, Վլահովիչը դարձել է «Աստոն Վիլայի» տրանսֆերային նպատակը։
Նշվում է, որ բիրմինգհեմյան ակումբը ցանկանում է հարձակվող գնել Ջոն Դուրանի հեռանալուց հետո։
Դուշան Վլահովիչի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ։