«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան ԱՊԼ վերադառնալու տարբերակ ունի։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Այդ մասին հայտնում է El Nacional-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռաֆինյան մոտ է կատալոնական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնել էր ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա բրազիլացին մերժել է Սաուդյան Արաբիայի երկու ակումբների շահավետ առաջարկները՝ «բլաուգրանայի» հետ պայմանագիրը մինչև 2029 թվականի ամառ երկարաձգելու համար։