Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ առաջին հանդիպման մասին։
«Մեզ ծանր պայքար է սպասվում։ Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում։ Մեր նպատակը լավ խաղալն ու սեփական դաշտի առավելությունից օգտվելն է։ Հանդիպումը կլինի լարված և մրցակցային, բայց մենք չենք կարող հույս ունենալ, որ առաջին խաղում կլուծենք հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը։ Մեզ բարդ խաղ է սպասվում», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Անչելոտին։
«Ռեալ Մադրիդ» — «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 4-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին։