«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին կարող է գլխավորել «Յուվենտուսը», հայտնում է El Nacional-ը։
Իտալական ակումբը փորձում է փոխել ուղղությունը Տիագո Մոտտայի գլխավորությամբ հիասթափեցնող մրցաշրջանից հետո, և Չավին նրան փոխարինելու գլխավոր թեկնածուներից մեկն է: Նշվում է, որ իսպանացի մասնագետը պատրաստ է համաձայնության գալ միայն մեկ պայմանով՝ եթե «բիանկոներիները» ձեռք բերեն «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին։
Մյուս կողմից, կատալոնական ակումբը Ֆերմինին համարում է չվաճառվող խաղացող։ Սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, կարող է դիտարկել Չավիի հետ կրկին համագործակցելու տարբերակը։
Չավին «Բարսելոնայից» հեռացավ 2024 թվականի հունիսի 30-ին և այդ ժամանակից ի վեր առանց ակումբի է։
Իտալիայի Ա Սերիայում կայացած 27 տուրից հետո «Յուվենտուսը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը՝ առաջատար «Ինտերին» զիջելով 6 միավորով։ Թիմը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից անցումային փլեյ-օֆֆից՝ պարտվելով ՊՍՎ-ին։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․