Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, ինչպես և սպասվում էր, հասցրել է ապաքինվել վնասվածքից «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղից առաջ։
Երեկ` մարտի 3-ի երեկոյան «սերուցքայինները» հրապարակեցին իրենց հայտացուցակը կայանալիք դերբիի համար, որում նշված էր նաև ուրուգվայցու անունը։
Հիշեցնենք, որ 26-ամյա խաղացողը մկանային խնդիրների պատճառով բաց է թողել վերջին երեք հանդիպումները։ Մինչ այդ նա անցած տարվա մայիսից առանց բացառության մասնակցել էր Մադրիդի «Ռեալի» և Ուրուգվայի հավաքականի բոլոր հանդիպմանը։
«Ռեալ Մադրիդ» — «Ատլետիկո» հանդիպումը կկայանա այսօր` մարտի 4-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։
Պատասխան հանդիպումը կկայան հաջորդ չորեքշաբթի՝ մարտի 12-ին։