«Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտնի է իր վատ սովորությամբ՝ ծխելով: Բայց դա միակ բանը չէ, որ առանձնացնում է Շչեսնիին «կապտանռնագույնների» մյուս խաղացողներից։
Լեհ դարպասապահն ասել է, որ բացի դրանից, խաղերից առաջ մեդիտացիա է անում հանդերձարանում։
«Ես մեդիտացիա եմ անում հանդերձարանում՝ բոլորի աչքի առաջ, բայց ինձ հարմարավետ եմ զգում: Ինձ չի ճնշում այլոց կարծիքը։
Ես մի անգամ զվարճալի իրավիճակում հայտնվեցի Տեր Շտեգենի որդու առաջ։ Նա ինձ ասաց, որ իր որդին խաղից առաջ մտել է հանդերձարան, և տեսել է, որ բոլորը խաղին են պատրաստվում, իսկ ես մեդիտացիա եմ անում: Նա Մարկին հարցրել է, թե ինչու եմ ես հատակին նստած քնել։ Դա իրականում օգնում է ինձ, քանի որ շուրջս շատ աղմուկ կա, և ես կարող եմ անջատվել դրանից և հայտնվել իմ գլխում: Մեդիտացիայի համար ինձ լռություն պետք չէ»,- նշել է Շչեսնին։
Ընթացիկ մրցաշրջանում Շչեսնին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, որոնցից 7-ում կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը։