Լոնդոնի «Արսենլի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, նշել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» երեք հիմնական հավակնորդներին։
«Սալահից բացի այլ հավակնորդներ էլ կան։ Կարծում եմ՝ Մադրիդի «Ռեալից» Վինիսիուսն ու Կիլիան Մբապեն կարող են պայքարել «Ոսկե գնդակի» համար,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում beIn Sports-ը մարզիչի խոսքերը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ոսկե գնդակ» մրցանակի դափնեկիր էր դարձել Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը։
Վինիսիուսը երկար ժամանակ համարվում էր «Ոսկե գնդակը» նվաճելու ֆավորիտը, սակայն բրազիլացին եզրափակիչ քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը: