Կարիմ Բենզեման խոսել է Կիլիան Մբապեի վրա գործադրվող ճնշման մասին:
«Ես եկել եմ «Ռեալ Մադրիդ» շատ երիտասարդ՝ 21 տարեկանում, իսկ նա՝ 25: Նա գիտի, որ Մադրիդում եթե ձախողվես, քեզ կսպանեն: Ճնշումը հսկայական է, և նա դա գիտի։ Դուք կարող եք նվաճել «Ոսկե գնդակը» կամ այլ բան, բայց եթե երեք խաղ անընդմեջ գոլ չխփեք, ամեն ինչ նորից սկսվում է…
Նա պետք է սովորի ապրել դրա հետ։ Նա նույնպես ստիպված կլինի մեծ ճնշում գործադրել իր վրա։ Յուրաքանչյուր խաղ գոլեր խփելու նոր հնարավորություն է։ Դուք պայմանագիր եք կնքել միայն գոլեր խփելու համար: Նա ունի մակարդակ, ունի ամեն ինչ հաջողության հասնելու համար»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը։