Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է Ջենարո Գատուզոյի մասին․
«Մենք ընկերներ ենք, շատ ընդհանրություններ ունենք, հանդես ենք եկել մոտավորապես նույն ժամանակահատվածում, թեև մեր սերունդը չես համեմատի ներկայիս սերնդի հետ։
Ֆուտբոլն այժմ տարբեր է որոշ առումներով։ Ներկայիս ֆուտբոլիստները միանշանակ ավելի լավն են, քան մեր ժամանակներում:
Բայց դուք գիտեք, թե ինչպիսին է ֆուտբոլը՝ հարձակվողները տոմսեր են վաճառում, իսկ պաշտպանները՝ չեմպիոնություն ապահովում»,- ասել է Ֆաբիոն «Դինամո Զագրեբ»-«Հայդուկ» հանդիպումից առաջ․ խորվաթական թիմերը մարզում են Կանավարոն և Գատուզոն։