Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը դժգոհ է «Բետիսի» դեմ հանդիպմանը ստացած դեղին քարտից։
Լա Լիգայի հանդիպման վերջնամասում Մադրիդի «Ռեալի» վինգերը դեղին քարտ է ստացել՝ գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսի գործողություններից բողոքելու համար։
«Սա խելագարություն է, խելագարություն:
Դե, իհարկե․․․Ինչպես միշտ ինձ միշտ ցույց են տալիս դեղինը։ Վինիին միշտ սպասում է այդ քարտը․․․ Միշտ»,- ֆուտբոլիստին մեջբերում է As-ը: