Բունդեսլիգայի 24-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» սեփական հարկի տակ պարտվեց Լևերկուզենի «Բայերին»։
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 4 գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը։
Հյուրերի կազմում գոլ խփեցին Նեյթան Տելան, Նորդի Մուկիելեն, Պատրիկ Շիկը և Ալեշ Գարսիան։ Տանտերերի կազմում հեղինակության գոլը խփեց Ուգո Էկիտիկեն։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը