Հարավորեացի հարձակվող Սոն Հին Մինը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Տոտենհեմին», կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն։
Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Գերմանական գրանդը ցանկանում է նորից կազմել Քեյնի և Սոնի դուետը: Ֆուտբոլիստները երկար ժամանակ միասին հանդես են եկել անգլիական թիմում։
«Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել հարձակվողին։ Սոնի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա հուլիս։