Կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հայտարարել է, որ Մոսկվայի «Լոկոմոտիվն» իր կյանքի ակումբն է, որի երկրպագուն է մինչև այսօր։
23-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» սան է։ 2022/23 մրցաշրջանում նա հանդես է եկել «Պարի ՆՆ»-ում, իսկ 2024-ի ամռանը ռուսական ակումբը վարձակալել է նրան հունգարական «Ֆերենցվարոշից»՝ հետագայում գնելու իրավունքով։
«Վերադառնալ «Լոկոմոտիվ» մեծ պատիվ է։ Այստեղ ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ, այս ակումբի երկրպագուն եմ եղել մանկուց։ Հորս հետ մարզադաշտ եմ գնացել հենց այս ակումբին երկրպագելու համար։ Շարունակում եմ ապրել այսօրվա օրով և կենտրոնացած եմ ընթացիկ մրցաշրջանի վրա»,- ասել է Սևիկյանը «Матч ТВ»-ի եթերում։
Այսօր՝ փետրվարի 28-ին «Լոկոմոտիվը» առաջին հանդիպումն է անցկացնում ձմեռային դադարից հետո՝ մրցելով Մախաչկալայի «Դինամոյի» դեմ։