Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Հիշեցնենք, որ 30-ամյա հենակետային կիսապաշտպանի պայմանագիրը մյունխենցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» մի քանի օր է՝ այն ակումբներից է, որոնք կոնկրետ հետաքրքրություն են ցուցաբերել ֆուտբոլիստի հանդեպ և արդեն բանակցություններ է վարել նրա հետ անվճար տրանսֆերի շուրջ։ Նշվում է, որ այս պահին ֆուտբոլիստը արտերկրից երկու գրավոր առաջարկ է ստացել։ Սա է հիմնական պատճառը, որ նա տատանվում է նոր պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ, որը նախատեսված է մինչև 2028 թվականը՝ տարեկան 20-22 միլիոն եվրո աշխատավարձով:
Հաղորդվում է, որ Կիմիխը տեղեկացրել է «Բավարիային» առաջարկների մասին: Սակայն ֆուտբոլիստի մերձավորները հայտնում են, որ «Բավարիայի» հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Կիմիխի համար նոր պայմանագրի շուրջ համաձայնությունը մնում է հնարավոր, և «Բավարիան» բաց է նոր բանակցությունների համար, բայց այժմ պատրաստ է վճարել միայն նույն գումարը կամ ավելի քիչ: