«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը դիմել է «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուին՝ խնդրելով ձեռք բերել բարձրակարգ եզրային պաշտպանի, որը կարող է խաղալ պաշտպանության երկու եզրերում: Նշվում է, որ կատալոնական ակումբն անում է հնարավոր ամեն ինչ Ֆլիկի խնդրանքը կատարելու համար:
Կատալոնական ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 2-ին, Երևանի ժամանակով 19։15-ին։